IRememberAndDemand

100 Years.

April 24, 1915. Although the massacres began long before and lasted for years after, this date notes the beginning of the Armenian Genocide. 1.5 MILLION Armenians were slaughtered systematically by the Turks. Yet many people don’t know, and many countries do not recognize this historic event as a GENOCIDE. People were led out of their homes, into the deserts on caravans leading to their demise. My great grandmother, her sister, and her mother were among those people. During the caravan, my great grandmother’s sister became very ill and passed away. My great grandmother and her mother were forced to leave her behind… My great grandmother’s stories have passed down to me through my grandfather and my mother.

This unfortunate part of our history, as Armenians, has taken a great toll on all Armenians worldwide, but it has also made us stronger.

We are still here.

We are alive. 

& We will thrive.

#TurkeyFailed

Please see my post from last year, “99 Years Later.” 

The following is a poem written by my grandfather, Henrik Hayrapetyan.

Հայենց (Հենրիկ Հայրապետյան)
Նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ւրավունքի հասցեն

Մեկ առ մեկ,
Ամենուրեք,
Նայել եմ բոլոր տեղեկատուները,
Հարցրել եմ շատերին,
Բոլորին,
Ու հոգնել եմ արդեն,
Բայց ինձ չհաջողվեց գտնել
Աշխարհի,
Ւրավունքի
Հասցեն:

Ւսկ գիտե՞ք, թե ինչու եմ ուզում
Այդ հասցեն գտնել,
Եվ այդ թիկունքից կռվողին բռնել
Որն իրավունք անունն ստացավ
Ու բավարարվեց իր իսկ անունով,
Թե իրավունքն եմ,
Ու անտարբերության
Տանտերը դարձավ:

Ուզում եմ գտնել
Ու շալակը տալ
Մի այնպիսի բեռ,
Որ չկարողանա էլ առաջ գնալ
Այն էշի նման,
Որ անօգնական
Կքած հակի տակ
Չի կարողանում սարը բարձրանալ:
Ու եթե գտնեմ,
Բարձելու տիրոջ
Ւրավունքն ունեմ:

Երբ քաղաքակիրթ աշխարհի առաջ
Պչրուհու լպիրշ ժպիտը դեմքին
Ւր պոռնկացած մերկությամբ հարբած
Բեմերում ճեմում էր` կշեռք ձեռքին:

Երբ ծափողջույնի աղմուկ-ոռնոցից
Մանկան աղերսը չհասավ նրան,
Ւսկ երբ տեղ հասավ լուրը Տեր-Զորից,
Փակեց աչքերը, ականջ ու բերան:

Երբ մի գիշերում դավադիր ու լուռ
Գլխատվեց ազգիս սերուցքը հանճար,
Երբ դիակներ ու սուգ էր ամենուր
Ո՞ւր էիք մարդիկ, ո՞ւր էիր աշխար:

Չգտա
Աշխարի
Իրավունքի
Հասցեն,
Որ մանուկներս
Աչքերին թքեն
Արցունքի միջից,
Երբ որ կարդում են Զոհրապին անհաս,
Կամ, երբ լսում են անմահ Կոմիտաս,
Երբ ինքս դարձած
Ցասում անհատնում,
Գաղտնի մորմոքով
Նրանց եմ նայում:

Ուզում եմ բարձել
Մանկան արտասուք,
Որ իրավունքը դառնա իրավունք,
Այն արցունքները,
Որոնք ծնվեցին սովի արգանդից,
Այն արցունքները,
Որ չհոսեցին ցավի սարսափից,
Այն արցունքները,
Որոնք զարմանքից մնացին կախված
Հողին չհասած,
Չորացան անդարձ,
Այն արցունքները,
Որոնք տեսել են մայրեր գլխատված
Գնդակի հարված:

Բարձել սգավոր
Արցունքները մոր,
Երբ քարով ջարդած գլուխը մանկան
Սեղմած իր կրծքին,
Սրից վիրավոր,
Խառնված արյան հոտից խենթացած
Խանգարված միտքը գամել էր հեռուն,
Արդեն բթացած զգացմունքներից
Աշխատում էր լոկ արցունքի առուն:

Բարձել ոսկորներ
Ւնչպերս մի մասունք,
Որ նողկալին ալդ
Դառնա իրավունք:

Մարդու ոսկորներ, միայն մարդկային
Այն ոսկորները, որ մի ժամանակ
Բյուր ազգերի մեջ
Վշտացրին միայն, միմիայն հային,
Այն ոսկորները
Ու այն գանգերը,
Որ անապատում դեռ մինչև այսօր
Մեղադրական են գրում արևին:

Բարձել մեռնողի
Հառաչանք ու սուգ,
Որ բռնակալն այդ
Դառնա իրավունք:
Այն հառաչանքը,
Որն անօգնական
Մեռնում էր անհույս,
Որտեղ պատահի
Ւր նոտաներով վայրի բառաչի
Սարսռեցնում էր անգամ օձերին
Որ շրջապատած իրենց ձագերին
Ահից կատաղած սուլոց են հանում`
նմանեցնելով թրի շառաչին:

Այն սուգը բարձեմ,
Որ քամին տարավ`
Մի կերպ պոկելով մեռածից ողջին
Այն ճիչն առաջին,
Որ պետք է ծնվեր,
Սակայն չծնվեց
Ու դիակ դարձավ`
Նզովելով հենց ծնող արգանդին:

Ուզում եմ բարձել
Միլիոնուկեսի հայացքը խորունկ
Մեռնողի հայացք,
Բարձել բուրվառի
Խնկահոտ բուրմունք
Մի սարի բարձունք,
Որ հրեշն այդ
Դառնա իրավունք:
Չգտա,
Աշխարի
Հասցեն
Իրավունքի,
Որ անտարբերության
Սառած աչքերը
Փոխեմ զարմանքի,
Անտարբերության ծարավը խեղդեմ
Ու չտամ հագուրդ,
Որ նա վշտացրեց,
Հետո լացացրեց,
Տեղահան արեց
Ու բնաջնջեց մի լավ ժողովուրդ:

Չգտա,
Փնտրում եմ,
Բայց, եթե գտնեմ,
Բարձելու տիրոջ
Ւրավունքն ունեմ:

3900e6f6ac8a4a404ecd07fdf36ebaef

You can find the symbolism behind the Centennial flower here.

Advertisements